Վալենսիան փայլում է?

Վալենսիան փայլում է?

25/01/2020 - 21:05

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Վալենսիան» «Մեստալիա» մարզադաշտում 2 անպատսխան գնդակ ուղարկեց առաջնության առաջատար «Բարսելոնայի» դարպասը։

«Բարսելոնան» ամբողջ խաղի ընթացքում վերահսկում էր գնդակի տեղաշարժը, սակայն այդպես էլ չկարողացավ ստեղծել որևէ լուրջ վտանգավոր պահ, իսկ «Վալենսիան» շեշտը դրել էր հակագրոհների վրա և իր պահերն օգտագործեց շատ լավ։ Այսօր նույնիսկ Լեո Մեսսիի խաղը չէր ստացվում, ով 4 անգամ հարվածեց տուգանայինից, սակայն ապարդյուն, իսկ ընդհանուր առմբամբ արգենտինացին այսօր 9 անգամ փորձեց աչքի ընկնել, սակայն կա՛մ շեղ էր հարվածում, կա՛մ Խաումե Դոեմենկն էր հիանալի խաղում, կա՛մ էլ պաշտպաններն էին փակում հարվածի ճանապարհը։

Հանդիպման 12-րդ րոպեին այդ հակագրոհներից մեկի ժամանակ վալենսիական ակումբը վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք։ Գնդակին մոտեցավ Մաքսի Գոմեսը, սակայն նրա հարվածից հետո կատալոնական ակումբի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը հիանալի խաղաց՝ փրկելով իր թիմին։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 48-րդ րոպեին, տանտերերը ևս մեկ հակագրոհի անցան, որի արդյունքում նույն Մաքսի Գոմեսի հարվածից հետո երկու անդրադարձից հետո գնդակը հայտնվեց դարպասում, իսկ գոլը գրանցվեց Ժորդի Ալբայի անվան դիմաց՝ որպես ինքնագոլ։

Բաց թողած գոլից հետո էլ «Բարսելոնան» շարունակում էր դանդաղ գդնակի գլորումը՝ չունենալով պահեր։ Միայն 74-րդ րոպեին Մեսսիի իրացրած տուգանային հարվածն էր որևէ վտանգ պարունակում, սակայն հարվածից հետո «չղջիկների» դարպասապահն իր տեղում էր։

Այդ դրվագից հետո, «Վալենսիան» օգտվելով «Բարսելոնայի» պաշտպանության բացերից, կրկնապատկեց հաշվի տարբերությունը։ 77-րդ րոպեին աչքի ընկավ Մաքսի Գոմեսը։

Այսպսիսով, կատալոնական ակումբը Կիկիե Սետիենի գլխավորությամբ կրեց առաջին պարտույթունը և «Ռեալին» հիանալի հնարավորություն է տալիս միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, որն իր հանդիպումը կանցկացնի վաղը՝ հյուրընկալվելով «Վալյադոլիդին»։ «Բարսելոնան» մնաց 43 միավորով և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ Ալբերտ Սելադեսի սաները 34 միավորով բարձրացան 5-րդ հորիզոնական։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023