Վալենսիան երկուշաբթի օրը կհայտարարի նոր գլխավոր մարզչի անունը
50-ամյա իսպանացի մասնագետ Խավի Գարսիան մոտ օրերս պաշտոնապես կնշանակվի «Վալենսիայի» գլխավոր մարզիչ։ Գարսիան ժամանակին մարզել է «Վոթֆորդը», Կազանի «Ռուբինը», «Մալագան», «Ալմերիան», «Կադիսը» և մի շարք այլ ակումբներ։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կողմերի միջև կնքվելու է երեք տարվա պայմանագիր։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «չղջիկները» ծրագրել են բոլոր փաստաթղթային գործընթացները ավարտին հասցնել երկուշաբթի՝ հուլիսի 27-ին՝ պաշտոնապես հայտարարելով նոր նշանակման մասին։
Հիշեցնենք, որ վալենսիական ակումբը հունիսին անբավարար արդյունքների պատճառով պաշտոնանակ արեց Ալբերտ Սելադեսին, իսկ նրա փոխարեն գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ակումբի նախկին ֆուտբոլիստ Վորո Գոնսալեսը։
# Ալբերտ Սելադես, Խավի Գարսիա, Վալենսիա, Վորո Գոնսալես