Վալենսիան այսօր պետք է պատասխան տա Բարսելոնային
«Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգո Մորենոն կարող է դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։
Կատալոնական ակումբը բանավոր համաձայնության է հասել խաղացողի հետ, սակայն դեռևս նույնը անել չի կարողացել «Վալենսիայի» հետ։ Չնայած այն բանին, որ խաղացողը դեմ չէ կարիերան շարունակել կատալոնական ակումբի կազմում, Ռոդրիգոն չի պատրաստվում ճնշում գործադրել «չղջիկների» ղեկավարության վրա՝ իրեն բաց թողնելու նպատակով։
«Բարսելոնան» այս գործարքը պատրաստ է իրականացնել միայն այն դեպքում, եթե այն լինի վարձակալություն, որը կներառի նաև խաղացողի տրանսֆերը գնելու անմիջական իրավունք։ Սակայն, «Վալենսիան» խաղացողին պիտի վաճառի մինչև հուլիսը, որպեսզի չխախտի ֆինանսական fair play-ի կանոնները, բայց կատալոնական ակումբը պատրաստ է խաղացողի համար վճարել միայն հուլիսին։
«Վալենսիայի» ղեկավար Պետեր Լիմը խոստացել է մինչև օրվա ավարտ հստակ պատասխան տալ «Բարսելոնային» ակումբի դիրքորոշման մասին։ Հաղորդվում է, որ վալենսիական ակումբն իր հարձակվողին գնահատում է 60 մլն եվրո։ Այս մասին տեղեկացնում է Diaro Sport-ը։
# Բարսելոնա, Ռոդրիգո Մորենո, Վալենսիա, տրանսֆերներ