Վալենսիայի վինգերը ոչնչացրեց մրցակցի ողջ պաշտպանությանը՝ դառնալով տպավորիչ գոլի հեղինակ?
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրում եվրագավաթային ուղեգրի համար պայքարող «Վալենսիան» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ «Օսասունայի» նկատմամբ։
Հանդիպման 11-րդ րոպեին «չղջիկների» եզրային հարձակվող Գոնսալու Գուեդեշը դարձավ բավականին տպավորիչ գոլի հեղինակ։ Պորտուգալացի վինգերը գնդակը ստանալով սեփական տուգանային հրապարակում՝ ճանապարհին շրջանցեց մրցակցի 4-5 պաշտպաններին և դարձավ բավականին գեղեցիկ գոլի հեղինակ։
# Գոնսալո Գուեդեշ, Լա-լիգա, Վալենսիա, Օսասունա