Վալենսիայի կազմում կորոնավիրուսով վարակված հինգ ֆուտբոլիստներ կան

Վալենսիայի կազմում կորոնավիրուսով վարակված հինգ ֆուտբոլիստներ կան

15/03/2020 - 20:43

Ինչպես տեղեկացնում է «Վալենսիայի» պաշտոնական կայքը, ակուբմի ներսում կան հինգ ֆուտբոլիստ, որոնք վարակված են կորոնավիրուսով, սակայն խաղացողների անունները չեն հրապարակվում։

«Հայտնաբերել ենք կորոնավիրուսի հինգ դեպք։ Առաջին թիմի և անձնակազմի կազմից կան ընդհանուր հինգ հոգի, որոնք հանձնել են կորոնավիրուսի դրական թեստ։ Բոլորը մեկուսացվել են, գտնվում են իրենց տներում և իրենց լավ են զգում։

Վստահ ենք, որ հանդուրժողականության, պատասխանատվության և տոկոնության շնորհիվ մենք կարող ենք հաղթահարել այս համաճարակը»,- նշվում է ակումբի պաշտոնական հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբի կենտրոնական պաշտպան Էզեկիել Գարայը կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023