Վալենսիայի կիսապաշտպանը վիրահատվել է և կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը
«Վալենսիայի» կիսապաշտպան Ժոֆրեյ Կոնդոգբիան Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում ստացած վնասվածքից հետո վիրահատվել է:
Հանդիպման ժամանակ ֆուտբոլիստը ստացել է ուժեղ հարված, որի արդյունքում նրա ձախ ազդրին առաջացել է ընդլայնված ներմկանային հեմատոմա (արնազեղում):
Ինչպես հայտնում է Marca-ն, վերականգնման պրոցեսը կարող է տևել մինչև 2 ամիս, ինչի արդյունքում Կոնդոգբիան կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը: