Վալենսիայի անկումը շարունակվում է 🎥
Հոկտեմբերի 23-ին մեկնարկեց նաև իսպանական Լա լիգայի 7-րդ տուրը, որի մեկնարկային խաղում «Էլչեն» սեփական հարկի տակ մրցեց «Վալենսիայի» դեմ։
Առաջ անցնելով՝ նշենք, որ «Վալենսիան» հերթական պարտություն կրեց։ Տանտերերը Խոսե Ֆերնանդես-Պոմարեսի և Ֆիդելի խփած գոլերի շնորհիվ առավելության հասան 2։1 հաշվով։ Վալենսիական ակումբի կազմից միակ գոլը խփեց Տոնի Լատոն։
Խավի Գրասիայի սաներն արդեն կրում են երրորդ անընդմեջ պարտությունը, իսկ, ընդհանուր առմամբ, «Վալենսիան» անցկացրած 7 խաղից հետո 4-ն ավարտաել է պարտությամբ։
«Էլչեն» 5 խաղից հետո վաստակել է 10 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ վալենսիական ակումբը 7 միավորով 13-րդն է։
# Էլչե, Լա-լիգա, Խավի Գրասիա, Խոսե Ֆերնանդես-Պոմարես, Վալենսիա, Տոնի Լատո, Ֆիդել