Վալդանո․ «Ի վերջո, Ռամոսը կերկարաձգի պայմանագիրը Ռեալի հետ»
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն խոսել է «արքայական» ակումբի կազմում Ռամոսի ապագայի մասին։
«Ի վերջո, նա կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ։ Եթե դա տեղի չունենա, ապա կսխալվեն բանակցող երկու կողմերն էլ։
Նույնը նաև տեղի ունեցավ Կրիշտիանու Ռոնալդուի հետ․ «Ռեալը» մնաց առանց Չեմպիոնների լիգա, իսկ Կրիշտիանուն՝ առանց «Ոսկե գնդակ» (Խմբ․՝ 2018 թվականին «Ոսկե գնդակի» դափնեկիր դարձավ «սերուցքայինների» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը)»,- Վալդանոյի խոսքերն է մեջբերում Mundo Depotrivo-ն։
Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսի և «Ռեալի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, և շատ են այն խոսակցությունները, որ կողմերի մկջև բանակցությունները հաջող չեն ընթանում։
Ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը, մադրիդյան ակումբի կազմում բոլոր խաղերը միասին վերցրած, մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
# Խորխե Վալդանո, Կրիշտիանու-Ռոնալդու, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս