Վադիմ Հարությունյանն առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի Մ21 հավաքական 📸
Դերժինսկի «Արսենալի» կիսապաշտպան Վադիմ Հարությունյանն առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի Մ21 հավաքական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
20-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Լոկոմտիվի» սան է, որին էլ պատկանում է նրա տրանսֆերային իրավունքը։
2024թ. մարտին Հարությունյանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Արսենալ», սակայն 2025թ. հունվարին «Լոկոմոտիվը» 30 հազար եվրոյով հետ է գնել նրա տրանսֆերն ու անմիջապես ֆուտբոլիստին վարձավճարով տրամադրել «զինագործներին»։
Երիտասարդ ֆուտբոլիստը բելառուսական ակումբում 57 խաղում 4 գոլ ու 7 ասիստ է գրանցել։ Նա «Լոկոմոտիվի» տարբեր տարիքային թիմերում 68 հանդիպման է մասնակցել, խփել 3 գոլ, կատարել 8 արդյունավետ փոխանցում։
Հարությունյանը նաև երկու հանդիպում է անցկացրել Հայաստանի Մ19 հավաքականում։
Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո-2027-ի որակավորման փուլի E խմբում նոյեմբերի 14-ին կմրցի Չեռնոգորիայի Մ21, իսկ նոյեմբերի 18-ն` Շվեդիայի Մ21 թիմերի դեմ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան Արմավիրում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ Դերժինսկ, Եվրո-2027, Լոկոմոտիվ, Հայաստանի Մ-21 հավաքական, Հայաստանի-երիտասարդական-հավաքական, Վադիմ Հարությունյան