Սևիկյանի և Իվուի տրանսֆերային արժեքն ավելացել է, Թիկնիզյանինը` նվազել 📸
Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Հերթական թարմացումից հետո Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի տրանսֆերային արժեքն ավելացել է 500 հազար եվրոյով։ Այժմ նա գնահատվում է 2,5 միլիոն եվրո։
23-ամյա ֆուտբոլիստը «երկաթուղայինների» կազմում հանդես է գալիս վարձավճարով, 13 խաղում կատարել է 4 ասիստ։ Հայ կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը պատկանում է հունգարական «Ֆերենցվարոշին»։

500 հազար եվրոյով ավելացել է նաև Կազանի «Ռուբինի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի արժեքը և դարձել 2 միլիոն եվրո։
25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում 22 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։

Հայաստանի հավաքանի պաշտպան Նաիր Թիկնիզյանի («Լոկոմոտիվ») տրանսֆերային արժեքն էլ նվազել է 500 հազար եվրոյով և գնահատվում է 6 միլիոն եվրո։
Թիկնիզյանը 2024/25 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 23 խաղում մրցակիցների դարպասը գրավել է 2 անգամ, 3 անգամ էլ օգնել է աչքի ընկնել խաղընկերներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
