Սևիկյանին 200 հազարով կվարձակալեն` հետագայում 1 միլիոնով տրանսֆերը գնելու հնարավարությամբ

Սևիկյանին 200 հազարով կվարձակալեն` հետագայում 1 միլիոնով տրանսֆերը գնելու հնարավարությամբ

28/08/2025 - 19:49

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Ֆերենցվարոշից» ու կվերադառնա Ռուսաստան` տեղափոխվելով «Ակրոն», սոցցանցերում գրում է ինսայդեր Իվան Կարպովը։

Տոլյատին ներկայացնող ակումբը 200 հազար եվրոյով կվարձակալի 24-ամյա վինգերին։ «Ակրոնը» 2026 թ. ամռանը հնարավորություն կունենա նաև հայ ֆուտբոլիստի տրանսֆերը գնել 1 միլիոն եվրոյով։

Սևիկյանը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել Մոսկվայի «Լոկոմոտիվում», 20 խաղում 4 արդյունավետ փոխանցում է կատարել։

Եզրայինը «Ֆերենցվարոշ» է տեղափոխվել 2024 թ. հունվարին, 19 խաղում 2 գոլ ու 1 ասիստ է գրանցել։

«Ակրոնը» հանդես է գալիս Ռուսաստանի Պրեմիեր լիգայում և ընթացիկ մրցաշրջանում 6 խաղում 6 միավոր է վաստակել, 12-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023