«Սևիկյանը հավաքական հրավիրվելուց հետո հաճույք է ստանում խաղից». Պարի ՆՆ-ի նախկին ֆուտբոլիստ

«Սևիկյանը հավաքական հրավիրվելուց հետո հաճույք է ստանում խաղից». Պարի ՆՆ-ի նախկին ֆուտբոլիստ

06/10/2023 - 18:08

«Պարի ՆՆ»-ի նախկին դարպասապահ Արթուր Անիսիմովը «Матч ТВ»-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է ակումբի հարձակվող Էդգար Սևիկյանի մասին։

Ձեզ դուր է գալիս «Պարի ՆՆ»-ի ներկայիս խաղը։

– Այո՛, ապրեն տղաները։ Երկրպագում եմ նրանց. բավական լավ մարզավիճակում են նրանք։ Հարձակման գծում լավ են խաղում, սպասում են իրենց պահերին, իսկ պաշտպանությունում կարգապահ են գործում։ Էդգար Սևիկյանն այս տարի էականորեն բարելավել է խաղը։

Ի՞նչն է նա բարելավել։

– Ավելի վստահ է դարձել։ Հավաքական հրավիրվելուց հետո էլ հոգեբանորեն թուլացել է և հաճույք է ստանում խաղից։

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանը «Պարի ՆՆ»-ի կազմում մասնակցել է 15 հանդիպման` խփելով 5 գոլ։

Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը վերջերս առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի հավաքական։

Ինչ վերաբերում է Արթուր Անիսիմովին, ռուս դարպասապահը «Պարի ՆՆ»-ի կազմում հանդես է եկել 2015-23 թթ.` անցկացրած 152 խաղում դարպասը 65 անգամ պահելով անառիկ։

30-ամյա դարպասապահն այժմ հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնը` ՖԱԼ-ը ներկայացնող «ԿԱՄԱԶ»-ի կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023