Սևիկյանը երկրորդ ասիստն է կատարել Լոկոմոտիվի կազմում 🎥
Մոսկվայի «Լոկոմոտիվը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում դրսում 3:1 հաշվով հաղթել է «Պարի ՆՆ»-ին։
Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցել է նաև թինի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը փոխարինման է դուրս եկել ընդմիջմանը և 65-րդ րոպեին օգնել է աչքի ընկնել Ալեքսեյ Բատրակովին։
23-ամյա Սևիկյանը «երկաթուղայինների» կազմում գոլային փոխանցում է կատարել երկրորդ անընդմեջ խաղում։ «Լոկոմոտիվի» կազմից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
Միխայիլ Գալակտիոնովի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրել է 21-ի և երրորդ տեղում է, «Պարի ՆՆ»-ը 7 միավորով 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսեյ Բատրակով, Էդգար Սևիկյան, Լոկոմոտիվ, Միխայիլ Գալակտիոնով, Նաիր Տիկնիզյան, Նիժնի Նովգորոդ, Պարի ՆՆ, ՌՊԼ