Սևիլիան ցանկանում է ձեռք բերել Մարսելի կիսապաշտպան Օկամպոսին
«Մարսելի» կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը կարող է իր կարիերան շարունակել Իսպանիայում:
Ինչպես հայտնում է L`Equipe-ն, խաղացողով հետաքրքրվում է «Սևիլիան»: Իսպանական ակումբը ֆրանսիացիներին 11-13 մլն եվրո է առաջարկել 24-ամյա կիսապաշտպանի համար:
Օկամպոսը «Մարսելի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից: Ֆուտբոլիստը Լիգա 1-ի անցած մրցաշրջանում անցկացրած 34 հանդիպումներում խփել է 4 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում: