Սևիլիան միայն 11-մետրանոցներով հաղթեց չորրորդ դիվիզիոնը ներկայացնող ակումբին` դուրս գալով Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչ🎥
Իսպանիայի գավաթի 1/32 եզրափակիչի շրջանակում «Սևիլիան» հյուրընկալվելիս մրցեց չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Անդրայչի» դեմ։
Խուլիեն Լոպետեգիի սաները, հանդիպման ողջ ընթացքում ունենալով տարածքային (78%) և խաղային լուրջ առավելություն, հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում չկարողացան կոտրել կարգով ցածր ակումբի դիմադրությունը։
Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։
Խաղի հաշիվը 57-րդ րոպեին բացեց Ռաֆա Միրը, ով առաջ մղեց «Սևիլիային», սակայն 65-րդ րոպեին Միգել Լաբրես տուգանայից կատարած հարվածով խփեց Բալեարյան կղզիները ներկայացնող ակումբի պատասխան գնդակը։
Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոցներ. «Սևիլիայի» ֆուտբոլիստներն ավելի դիպուկ գտնվեցին և 6:5 հաշվով «վիճակախաղն» իրենց օգտին ավարտեցին։
Այսպիսով, անդալուսական ակումբը նվաճեց Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Անդրայչ, Իսպանիայի գավաթ, Խուլիեն Լոպետեգի, Ռաֆա Միր, Սևիլիա