Սևիլիան հանդես կգա իր սիրելի Եվրոպա լիգայում. Լիլն ու Զալցբուրգը նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր🎥
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Զալցբուրգը» G խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Սևիլիայի» դեմ։
Կարելի է ասել, որ անակնկալ արդյունք գրանցվեց ու ավստրիական ակումբը հաղթեց 1:0 հաշվով։
Հանդիպման միակ գոլը 50-րդ րոպեին խփեց «ցլերի» հարձակվող Նոա Օկաֆորը։
Այս խմբի մյուս խաղում էլ «Լիլը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»։
Ֆրանսիական ակումբի կազմից աչքի ընկան Բուրակ Յիլմազը, Ջոնաթան Դևիդը ու Էյնջել Գոմեսը։
«Գայլերի» միակ գոլն էլ խփեց Ռենատո Շտեդենը»։
G խումբը վերջին տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- «Լիլ» – 11 միավոր
- «Զալցբուրգ» – 10 միավոր
- «Սևիլիա» – 6 միավոր
- «Վոլֆսբուրգ» – 5 միավոր
Այսպիսով, «Լիլն» ու «Զալցբուրգը» նվաճեցին Չեմպիոնների լիգայի 1/8, իսկ «Զալցբուրգը»` Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգիր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բուրակ Յիլմազ, Եվրոպա-լիգա, Զալցբուրգ, Լիլ, Նոա Օկաֆոր, Չեմպիոնների-լիգա, Ջոնաթան Դևիդ, Սևիլիա, Վոլֆսբուրգ