Սևիլիան դաժան ծաղրի է ենթարկել ինքն իրեն 📸
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Սևիլիան» հյուրընկալվելիս 1։2 հաշվով հաղթել է «Կրասնոդարին»՝ հաղթական գնդակը խփելով 90+5-րդ րոպեին, որի հեղինակը դարձավ Մունիրը։
Այդ հաղթանակի շնորհիվ անդալուսական ակումբը E խմբում վաստակեց 10 միավոր և ապահովեց տեղը 1/8 եզրափակչում։
Խաղից հետո «Սևիլիայի» պաշտոնական Twitter-ում հետաքրքիր լուսանկար է հրապարակել՝ դաժան ծաղրի ենթարկելով ինքն իրեն: Ակումբի SMM մասնագետը լուսանկար է հրապարակել, որը երկու մասի է բաժանված, որտեղ սևամորթ տղան մի տեղ ուրախանում է, հաջորդ տեղում՝ զարմանում և տխրում։ Տղայի ուրախացող հատվածում գրված է «այն պահը, երբ դու նվաճում ես ՉԼ 1/8 եզրափակչի ուղեգիր», իսկ տխրող մասում՝ «այն պահը, երբ դու չես կարող 7-րդ անգամ նվաճել Եվրոպա լիգայի գավաթը»։
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի 2019/20 մրցաշրջանում «Սևիլիան» ռեկորդային՝ 6-րդ անգամ նվաճեց բաղձալի գավաթը՝ եզրափակիչում 3։2 հաշվով հաղթելով «Ինտերին»։
# Եվրոպա-լիգա, Կրասնոդար, Չեմպիոնների-լիգա, Սևիլիա