Սևիլիան արձագանքել է Հայաստանի հավաքականի հաղթանակին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 6-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Նիկոսիայի GSP մարզադաշտում 1։0 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին և մրցաշարի հաջորդ խաղարկությունում հանդես կգա արդեն B դիվիզիոնում։
Հաղթանակից հետո «Սևիլիան» իր պաշտոնական Twitter-ում գրառում է կատարել՝ անդրադառնալով մեր հավաքականի հաղթանակին․
««Սևիլիայի» ողջ անձնակազմը շնորհավորում է Խոակին Կապառոսին Հայաստանին Ազգերի լիգայի B դիվիզիոն բարձրացնելու կապակցությամբ»։
Հիշեցնենք, որ Խոակին Կապառոսը իր մարզչական կարիերայի շրջանակում 3 անգամ գլխավորել է անդալուսական ակումբը, որի ղեկին ընդհանուր առմամբ անցկացրել է 186 հանդիպում՝ տանելով 78 հաղթանակ, ևս 47 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, իսկ 61 հանդիպում՝ պարտվել է։
# Ազգերի լիգա, Խոակին Կապարոս, Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա, Հայաստանի-հավաքական, Սևիլիա