Սևիլիայի աստղը հայտնվել է անգլիական գրանդի ուշադրության կենտրոնում
Ինչպես տեղեկացնում է El Intransigente պարբերականը, «Սևիլիայի» վինգեր Լուկաս Օկամպոսը , հնարավոր է, կարիերան շարունակի ԱՊԼ-ում։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Հաղորդվում է, որ արգենտինացին նույնպես ցանկանում է տեղափոխվել մերսիսայդյան ակումբ։
Համաձայն La Razon-ի տեղեկությունների՝ «Լիվերպուլը» լրջորեն հետաքրքրված է 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և, հավանաբար, մոտ օրերս Օկամպոսի տրանսֆերային իրավունքները գնելու դիմաց «Սևիլիային» 65 մլն եվրո կառաջարկի։
Իր հերթին, «Սևիլիան» հետաքրքրված է «Լիվերպուլի» վինգեր Տակումի Մինամինոյի ծառայություններով, ով այս պահին վարձավճարով հանդես է գալիս «Սաութհեմպտոնի» կազմում։ Ենթադրվում է, որ բանակցող կողմերը կարող են ճապոնացի ֆուտբոլիստին ներառել գործարքի մեջ։
Տեղեկացնենք, որ Օկամպոսի գործող պայմանագիրը «Սևիլիայի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Լուկաս Օկամպոսը, «Սևիլիայի» կազմում բոլոր խաղերը միասին վերցրած, մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա լիգա, Լիվերպուլ, Լուկաս Օկամպոս, Սևիլիա, Տակումի Մինամինո, տրանսֆերներ