«Սևիլիայի» հարձակվողին 10,5 տարվա ազատազրկում է սպառնում
«Սևիլիայի» հարձակվողին 10,5 տարվա ազատազրկում է սպառնում
06/03/2026 - 23:29

«Սևիլիայի» հարձակվող Ռաֆա Միրը լուրջ սկանդալի եզրին է, հաստատում է Marca-ն։

Սեռական ոտնձգության գործով դատախազությունը 28-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում է 10,5 տարվա ազատազրկում։ Իսպանացու իրավիճակը բարդացնում են նաև ծանրացուցիչ հանգամանքները։

Դատախազությունը պահանջում է նաև արգելել Միրին հաջորդ 13 տարիներին 500 մետրից ավելի մոտենալ ենթադրյալ տուժողին, ֆուտբոլիստի հանդեպ 7 տարվա վերահսկողություն ու նույն ժամանակահատվածում անչափահասների հետ աշխատելու արգելք։

Բացի բուն պատժից, հարձակվողը ստիպված կլինի տուժողին մարմնական վնասվածքներ ու բարոյական վնաս հասցնելու համար նաև վճարել 64 հազար եվրո տուգանք։

Գործով վկա, ֆուտբոլիստ Պաբլո Խարային էլ սպառնում է 3 տարվա ազատազրկում։ Նախաքննությունը պարզել է, որ չիլիացին եղել է դեպքի վայրում։ Նա հարձակվել է մեկ այլ տուժողի վրա` նույնպես ենթարկելով սեռական ոտնձգության։

Հավելենք, որ դեպքը տեղի է ունեցել 2024 թվականին։

Ռաֆա Միրը «Սևիլիա» է տեղափոխվել 2021թ. օգոստոսին, 105 խաղում խփել է 24 գոլ, կատարել 2 ասիստ։ Նա ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով հանդես է գալիս «Էլչեում»` Իսպանիայի Լա լիգայի 21 խաղում գրանցելով 7 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026