Ռեալը լուրջ կորուստներով է մոտենում Սևիլիայի դեմ հանդիպմանը
Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկի շրջանակում «Ռեալը» Մադրիդում կմրցի «Սևիլիայի» դեմ։
«Արքայական» ակումբի կազմից այդ հանդիպումը բաց կթողնի կենտրոնական պաշտպան, թիմի ավագ Սերխիո Ռամոսը։ Այդ մասին արդեն հաստատել է «Ռեալի» պաշտոնական կայքը։
Իսպանացի պաշտպանը նախորդ վնասվածքից դեռ լիովին չապաքինված մասնակցեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Չելսիի» (0։2) հանդիպմանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռամոսը ձախ ծնկի վնասվածք ունի և գտնվում է մադրիդյան ակումբի բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում։
Հատկանշական է, որ Զինեդին Զիդանի տրամադրության տակ մնացել է միայն երկու կենտրոնական պաշտպան՝ Էդեր Միլիտաոն և Նաչոն։ Ռաֆայել Վարանը նույն բաց կթողնի «Սևիլիայի» դեմ հանդիպումը․ ֆրանսիացի պաշտպանը վնասվածք է ստացել 34-րդ տուրի շրջանակում «Օսասունայի» դեմ կայացած խաղում (2:0):
AS-ի տեղեկություններով, Ֆեդե Վալվերդեն ու Վինիսիուսը, ովքեր վերջին մարզումներն անցկացրել են մարզասրահում, արդեն վերադարձել են ընդհանուր խումբ և կմասնակցեն «Սևիլիայի» դեմ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Սևիլիա» հանդիպումը կկայանա մայիսի 9-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդեր Միլիտաո, Լա-լիգա, Նաչո, Ռաֆայել-Վարան, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս, Սևիլիա, Վինիսիուս, Ֆեդերիկո Վալվերդե