Սքոուլզն` Օնանայի մասին. «Այնպիսի տպավորություն է, որ յուրաքանչյուր հարվածից գոլ բաց կթողնի»
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Գալաթասարայի» դեմ. գրանցվեց 3:3 հաշիվը։
Հանդիպման հակահերոս դարձավ «կարմիր սատանաների» դարպասապահ Անդրե Օնանան, ում անմիջական մեղավորության պատճառով իր թիմը երկու գնդակ բաց թողեց։
Հանդիպումից հետո մանկունյական ակումբի լեգենդար նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը քննադատել է կամերունցի դարպասապահին.
«Մարզիչները պետք է պատասխանատվություն կրեն իրենց ձեռքբերած խաղացողների համար։
Այս ամենը շատ ցավալի է, քանի որ Օնանան նախորդ շաբաթներին բավական լավ էր հանդես գալիս։
Նա ոչ ստանդարտ սեյվեր է կատարում, սակայն Չեմպիոնների լիգայում, ըստ իս, չափանզանց թուլացած է։ Նրան խանգարում է կենտրոնացվածության պակասը, իսկ դարպասապահի համար կենտրոնացվածությունն ամեն ինչ է։
Դա սարսափելի սխալ էր (Խմբ.` խոսքը «Ման. Յունայթեդի» բաց թողած երկրորդ գոլի մասին է)։ Նույիսկ չգիտեմ, թե նա ինչ էր ցանկանում անել։
Օնանան ստիպում է, որ ողջ թիմը նյարդայնանա և անում է այնպես, որ, նույնիսկ, ամենահասարակ սեյվը խդնիրներ առաջացնի։
Կարծում եմ, որ երրորդ գոլի դրվագում նա նույնպես կարող էր փրկել։ Այնպիսի տպավորություն է, որ յուրաքանչյուր հարվածից գոլ բաց կթողնի, այդ պատճառով էլ մրցակիցներն սկսում են ցանկացած դիրքից հարվածել դարպասին։
Չի կարելի յուրաքանչյուր սխալից հետո պաշտպանել ու քաջալերել դարպասապահին, ինչը հաճախ է տեղի ունենում։ Չգիտեմ` ինչ պետք է անի այժմ մարզչական շտաբը»,- Սքոուլզի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրե Օնանա, Մանչեսթեր Յունայթեդ, Չեմպիոնների-լիգա, Պոլ Սքոուլզ