Մաքթոմինայ․ «Մեսսին կարծում էր, թե ես  եմ կոտրել նրա քիթը»

Մաքթոմինայ․ «Մեսսին կարծում էր, թե ես եմ կոտրել նրա քիթը»

02/04/2021 - 15:03

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը պատմել է, թե ինչպես է 2019 թվականին ստացել Լեո Մեսսիի մարզաշապիկը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Բարսելոնայի» դեմ խաղից հետո․

«Լեո Մեսսին 100% ներկա պահին լավագույն ֆուտբոլիստն է աշխարհում։ Ի դեպ, ես նրա մարզաշապիկն ունեմ։

Երբ մենք խաղում էինք «Բարսայի» դեմ, Քրիս Սմոլինգը արմունկով հարվածեց նրան, ինչից հետո Լեոյի քթից արյուն եկավ։ Նա մտածում էր, թե ես եմ այդ դրվագում հարվածել նրան։

Խաղից հետո ես Սերխիո Ռոմերոյին հարցրի՝ արդյո՞ք կարող է նա Լեո Մեսսիից վերցնել նրա մարզաշապիկը, թե՝ ոչ։

Սերխիոն վերադարձավ և ասաց, որ Մեսսին կարծում է, որ ես եմ արմունկով հարվածել նրան։

Ես ասացի․ «Ո՛չ, ո՛չ, նրան ասա, որ դա ես չեմ եղել և արա ամեն ինչ, որ այդ մարզաշապիկն իմը լինի, քանի որ այն միանգամից ուղևորվելու է իմ ննջասենյակ»։ Այժմ Մեսսին գիտի, որ ես մեղավոր չեմ։

Ներողություն Քրիս, սակայն դու ես նրան արմունկով հարվածել այդ խաղում»,- նշել է շոտլանդացի ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է մանկունյական ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանում «Բարսելոնան» երկու խաղերի արդյունքում մրցաշարի քառորդ եզրափչում 4։0 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։

Ինչ վերաբերում է Սքոթ Մաքթոմինային, ապա 24-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023