Ստյոպա Մկրտչյանի «Օսիեկը» նոր գլխավոր մարզիչ է նշանակել 📸
Ստյոպա Մկրտչյանի «Օսիեկը» նոր գլխավոր մարզիչ է նշանակել 📸
31/10/2025 - 16:08

Խորվաթական «Օսիեկի» գլխավոր մարզիչ է նշանակվել Ժելկո Սոպիչը, հայտնում է ակումբի մամուլի ծառայույթյունը։

Կողմերը պայամանգիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։

51-ամյա մասնագետը նախկինում մարզել է լեհական «Վիձևը», խորվաթական «Ռիեկան», «Գորիցան», «Ռուդեշը», ադրբեջանական «Սաբախը»։ Նա գլխավոր մարզչի օգնական է աշխատել ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ Այինում» և Զագրեբի «Դինամոյում»։

2023թ. հուլիսից «Օսիեկում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։

«Օսիեկը» Խորվաթիայի ընթացիկ մրցաշրջանում 11 խաղում ընդամենը 9 միավոր է վաստակել ու նախավերջին` 9-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025