Ստյոպա Մկրտչյանը մոտ է կարիերան խորվաթական ակումբի կազմում շարունակելուն
ԲԿՄԱ-ի կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արարատ-Արմենիային», մոտ է կարիերան Խորվաթիայի բարձրագույն առաջնությունն` Ազգային լիգան ներկայացնող «Օսիեկի» կազմում շարունակելուն։
Ինչպես տեղեկացնում է Spotske Novosti պարբերականը, 20-ամյա ֆուտբոլիստն արդեն հուլիսի 10-ին բուժզննում կանցնի նոր ակումբի համար։
Սպասվում է, որ «Օսիեկը» մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը, գնման իրավունքով, կվարձակալի Մկրտչյանին։
Հավելենք, որ «Օսիեկն» Ազգային լիգայի 2022/23 խաղարկությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը` նվաճելով Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր, որի շրջանակում մրցելու է հունգարական «Զալաեգերսեգ» ակումբի դեմ։
Նշենք, որ Ստյոպա Մկչտչյանը 2022/23 մրցաշրջանում անցկացրել է 19 հանդիպում` խփելով 2 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Արարատ-Արմենիա, ԲԿՄԱ-Երևան, Խորվաթիայի առաջնություն, Հայաստանի-առաջնություն, Հայաստանի-հավաքական, տրանսֆերներ, Օսիեկ