Սկանդալ Օլիմպիական խաղերում. Արգենտինայի գոլը չեղարկվել է 2 ժամ անց 🎥

Սկանդալ Օլիմպիական խաղերում. Արգենտինայի գոլը չեղարկվել է 2 ժամ անց 🎥

24/07/2024 - 22:28

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում այսօր` հուլիսի 24-ին, մեկնարկել է ֆուտբոլի մրցաշարը։

B խմբի առաջին տուրի Արգենտինա – Մարոկկո հանդիպումն սկանդալային ընթացք ու ավարտ է ունեցել։

Մարոկկացիները Սոֆիան Ռահիմիի դուբլի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով, սակայն Խավիեր Մասկերանոյի գլխավորած հավաքականը կարողացավ հետ բերել երկու գնդակի կորուստը։

«Ալբիսելեստեն» փրկության գոլը խփեց մրցավարի կողմից ավելացված 16-րդ րոպեին. աչքի ընկավ «Բոկա Խունիորսի կիսապաշտպան Քրիստիան Մեդինան

Խփած գոլից հետո մարոկկացի երկրպագուները տարբեր իրեր են սկսել նետել դաշտ, ոմանք նաև ներխուժել են Սենթ Էթիենի «Ժոֆրուա Գիշար» ստադիոնի խաղադաշտ ու հարձակվել Արգենտինայի օլիմպիական հավաքականի ֆուտբոլիստների վրա։

Գլխավոր մրցավար Գլեն Նյուբերգը սուլել է և ֆուտբոլիստներին ուղարկել հանդերձարան։ Բոլորին թվացել է, թե հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի։

Այդուհանդերձ, երկու ժամ անց ֆուտբոլիստները դատարկ տրիբունաների ներքո վերադարձել են խաղադաշտ, շվեդ մրցավարը VAR համակարգով դիտել է Մեդինայի գոլի դրվագը և չեղարկել է այն։ Գոլային դրվագում եղել էր խաղից դուրս։

Կողմերը հանդիպումը վերախաղարկել են 2-3 րոպե. Մարոկկոն հաղթել է 2:1 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023