Սպորտային մարմնամարզություն. Արթուր Դավթյանը նվաճեց օլիմպիական խաղերի ուղեգիր 🎥📸
Բելգիայի Անտվերպեն քաղաքում ընթանում է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Արթուր Դավթյանը նվաճել է 2024 թ. ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր։
Բացի այդ, Դավթյանը մրցումային առաջին օրը հենացատկ վարժությունում ստացել է 15,033 միավոր և առաջին հորիզոնականով նվաճել եզրափակիչի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

