Սպերցյան. «Ցանկանում եմ խաղալ Եվրոպայում»
«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի չեմպիոն դառնալուց հետո խոսել է իր ապագայի մասին.
«Մենք պատմություն կերտեցինք։ Ես ցանկանում եմ խաղալ Եվրոպայում։ Դա ոչ ոքի համար գաղտնիք չէ, բայց դեռ կոնկրետ ոչինչ չկա։ Ամեն ինչ հանական է»,- հայ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «МАТЧ ТВ»-ն։
24-ամյա Սպերցյանը «Դինամոյի» դեմ չեմպիոնական խաղում դարձել է գոլի ու ասիստի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, ՌՊԼ, տրանսֆերներ