Սպերցյան. «Մոտեցա մրցավարին ու ասացի. «Թույլ տվե՛ք ֆուտբոլ խաղանք»»
«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը «Զենիթի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում կրած պարտությունից (0-2) հետո МАТЧ ТВ-ի հետ զրույցում խոսել է հանդիպման մրցավարության մասին։
– Հանդիպումն ընթանում էր վայրիվերումներով, անընդհատ մրցավարը սուլում էր…
– Ոչ պարտադիր սուլոցներ էին, որոնք գցում էին հանդիպման տեմպը։ Թափավազք ես հավաքում, մեկ էլ լսում ես սուլոց։ Ուզում եմ, որ ֆուտբոլն ամբողջ 90 րոպեն ինտենսիվ լինի։ Ընդմիջմանը Սանթոսի հետ մոտեցանք Կարասյովին և ասացինք. «Թույլ տվե՛ք ֆուտբոլ խաղանք»։
– Ի՞նչ պատասխանեց։
– Չեմ ասի։
– Չե՞ք կարծում, որ Կարասյովի մակարդակը մի փոքր ընկել է։
– Ես չէ, որ պետք է նման բան ասեմ։
«Կրասնոդար» – «Զենիթ» հանդիպումը սպասարկել է Սերգեյ Կարասյովի գլխավորած մրցավարական անձնակազմը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զենիթ, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, ՌՊԼ, Սերգեյ Կարասյով