Սպերցյան. «Կարևոր է` ձմեռային ընդմիջման գնալ առաջին տեղով»
«Կրասնոդարի» ավագ և առաջատար Էդուարդ Սպերցյանը խոսել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնական պայքարի մասին, հայտնում է «Советский спорт»-ը։
«Կարևոր է` ձմեռային ընդմիջման գնալ առաջին տեղով։ Ամենակատարյալ տարբերակը կլինի, եթե հաջորդ խաղում հաղթենք ԲԿՄԱ-ին։ Շատ կարևոր հանդիպում է սպասվում։ Այժմ հանգստանում ենք, այնուհետև կսկսենք պատրաստվելը»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի կիսպաշտպանը։
«Կրասնոդարը» 17-րդ տուրից հետո 37 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ Մոտակա հետապնդողներ Մոսկվայի ԲԿՄԱ-ն ու «Զենիթն» ունեն 36-ական միավոր, «Լոկոմոտիվը»` 34, իսկ «Բալթիկան»` 32։
«Կրասնոդարը» 2025թ. վերջին հանդիպումը կանցկացնւ դեկտեմբերի 7-ին` սեփական դաշտում մրցելով ԲԿՄԱ-ի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԲԿՄԱ, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, ՌՊԼ