Սպերցյան. «Ինչո՞ւ տեղափոխվեմ Զենիթ, եթե կարող եմ խաղալ Եվրոպայում»
Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է «Զենիթ» հավանական տեղափոխության մասին.
«Յուրաքանչյուր ոք ունի իր տեսակետը։ Մարդիկ կան, որոնք չեն ցանակնում տեղափոխվել «Զենիթ», այդ թվում` նաև ես։ «Կրասնոդարում» ինձ ամեն ինչ դուր է գալիս։
Եվրոպա տեղափոխվելու մասին մտքերը լրիվ այլ են։ Ռուսաստանում ինձ համար կա միայն մեկ ակումբ` «Կրասնոդարը»։ Իմ խաղընկեր Նիկիտա Կրիվցովը ճիշտ է ասել. «Ինչո՞ւ տեղափոխվեմ «Զենիթ», եթե կարող եմ խաղալ Եվրոպայում»,- հայ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը։
Սպերցյանը 2024/25 մրցաշրջանում 18 խաղում խփել է 5 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Զենիթ, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Նիկիտա Կրիվցով, ՌՊԼ, տրանսֆերներ