Սպերցյան. «Երազում եմ խաղալ բարձր մակարդակում» 🎥
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը բացառիկ հարցազրույց է տվել ՀՖՖ մամուլի ծառայությանն ու խոսել տարբեր թեմաներից, այդ թվում` իր ապագայի մասին.
«Կարող եմ ասել` ճիշտ եմ վարվել` մնալով «Կրասնոդարում»։ Ես դա ասում էի մեկ կամ երկու տարի առաջ։ Պետք է նվաճել ինչ-որ տիտղոս, իսկ հետո արդեն կարելի է հեռանալ։ Տեսնենք` ինչ կլինի այս ամռանը։
Երազում եմ խաղալ բարձր մակարդակում։ Ցանկանում եմ մասնակցել բարձրակարգ հանդիպումների Չեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կամ թոփ առաջնություններում։ Դա մեծ երազանք է, որին ես ամեն օր ձգտում եմ և աշխատում։
Կարծում եմ` յուրաքանչյուրն ունի իր ուղին։ Հենրիխ Մխիթարյանն իր ուղին ուներ, Սաֆոնովն (խմբ.` «Կրասնոդարում» Սպերցյանի նախկին խաղընկեր Մատվեյ Սաֆոնովը, որն այժմ հանդես է գալիս ՊՍԺ-ում)` իրենը։ Ես էլ իմ ուղին կունենամ։ Պետք չէ ոչ մեկին նայել, այլ պետք է շարժվել սեփական ուղով»,- ասել է Սպերցյանը։
Մանրամասները` տեսանյութում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից