Սպերցյանի հիասքանչ գոլը տուգանայինի իրացումից հետո 🎥

Սպերցյանի հիասքանչ գոլը տուգանայինի իրացումից հետո 🎥

30/03/2025 - 17:54

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական դաշտում 5:0 հաշվով ջախջախեց Վորոնեժի «Ֆակելին»։

Տանտերերի կազմում 63-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որն արդեն 66-րդ րոպեին տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով գրավեց մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 2:0։

24-ամյա ֆուտբոլիստը նաև ասիստ կատարեց ու օգնեց նիգերիացի հարձակվող Օլակունլե Օլուսեգունին խփել «Կրասնոդարի» երրորդ գոլը։

Սպերցյանը մարտի 1-ին «Կռիլյա Սովետովի» դեմ Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի խաղում (1:1) ստացած վնասվածքից հետո առաջին հանդիպմանն էր մասնակցում։ Նա ընթացիկ մրցաշրջանում ՌՊԼ-ում 20 խաղում խփել է 7 գոլ, կատարել 4 ասիստ։

«Կրասնոդարը» 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և մոտակա հետապնդողներ Մոսկվայի «Սպարտակից» և Սանկտ Պետերբուրգի «Զենիթից» առաջ է 6 միավորով։ «Ցլերի» մրցալիցները, սակայն, 22-րդ տուրում դեռ չեն անցկացրել իրենց հանդիպումները։ «Ֆակելը» 14 միավոր ունի և նախավերջին` 15-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023