Սպերցյանի գործակալը խոսել է Յուվենտուսի` իր ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրվածության մասին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Յուվենտուսը» պատրաստ է 2024 թ. ամռանը գնել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։
23-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ռաֆայելա Պիմենտան խոսել է թուրինյան ակումբի` իր ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրվածության մասին.
«Մենք ոչինչ չենք լսել «Յուվենտուսի»` Էդուարդի նկատմամբ հտաքրքրվածության մասին։ Նա «Կրասնոդարի» ֆուտբոլիստ է»,- Պիմենտայի խոսքերը մեջբերում է «РБ Спорт»-ը։
Հավելենք, որ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 21 հանդիպում` դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Յուվենտուս, Ռաֆայելա Պիմենտա, տրանսֆերներ