Սպերցյանի գոլն ու ասիստը «Կրասնոդարի» չեմպիոնական խաղում 🎥

Սպերցյանի գոլն ու ասիստը «Կրասնոդարի» չեմպիոնական խաղում 🎥

24/05/2025 - 19:59

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վերջին` 30-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց Մոսկվայի «Դինամոյին»` պատմության մեջ առաջին անգամ դառնալով երկրի չեմպիոն։

Տանտերերից ամբողջ հանդիպմանը մանսակցեց թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը գոլ խփեց ու ասիստ կատարեց չեմպիոնական խաղում. նա օգնեց աչքի ընկնել իր թիմակից Նիկիտա Կրիվցովին։

Սպերցյանը ՌՊԼ-ի 2024/25 մրցաշրջանն ավարտեց` խփած 11 գոլով ու կատարած 6 ասիստով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023