Սպերցյանի գոլը Տուլայի Արսենալի դեմ խաղում🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս մրցեց Տուլայի «Արսենալի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
«Կրասնոդարի» կազմից միակ գոլը խփեց Էդուարդ Սպերցյանը, ով 76-րդ րոպեին դիպուկ իրացեց 11-մետրանոցը։
Հատկանշական է, որ հայ կիսապաշտպանը կրկնել է հարվածը, քանի որ նրա առաջին փորձից հետո «Արսենալի» դարպասապահ Միխայիլ Լևաշովը, ով որսաց գնդակը, ժամանակից շուտ ոտքն առաջ էր քաշել դարպասային գծի վրայից։
Հավելենք, որ ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանն անցկացրել է 23 հանդիպում` դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Այս ոչ-ոքիից հետո «ցլերը» վաստակեցին 46 միավոր և զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը։
«Արսենալը», 23 միավորով, վերջինն է` 16-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ Տուլա, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, հայկական-ֆուտբոլ, ՌՊԼ