Սպերցյանի ասիստից հետո Կորդոբան անզուգական հաղթական գոլ է խփել 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում գործող չեմպիոն «Կրասնոդարը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Դինամոյին»։
Հանդիպման միակ գոլը 87-րդ րոպեին հիասքանչ հարվածով խփել է կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան` եզրափակելով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի փոխանցումը։
«Կրասնոդարի» ավագն արդյունավետ է մեկնարկել նոր մրցաշրջանը և 3 խաղում 1 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 6 միավորով երրորդն է, «Դինամոն» 9-րդն է և ունի 4 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից