Սպերցյանը փայլում է` իր դուբլով հաղթանակ պարգևելով Կրասնոդարին🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Օրենբուրգին»։
«Ցլերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Էդուարդ Սպերցյանն, ով դարձավ դուբլի հեղինակ և հաղթանակ պարգևեց իր թիմին։
23-ամյա ֆուտբոլիստը ՌՊԼ-ի նոր մեկնարկաց մրցաշրջանի շրջանակում մասնակցել է 4 հանդիպման` դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» վաստակեց 12 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
«Օրենբուրգը», 1 միավորով, 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, ՌՊԼ, Սպեցիա, Օրենբուրգ