Սպերցյանը` ՌՊԼ-ի 2022/23 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում
Այսօր` հունիսի 4-ին, տեղի է ունեցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանն ամփոփող հատուկ գալա միջոցառում, որի ընթացքում հայտնի դարձավ նաև առաջնության խորհրդանշական հավաքականը։
Հավաքականում ընդգրկվել է նաև «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով ավարտված առաջնությունում, անցկացրած 28 խաղում, դարձել է 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահ – Իգոր Ակինֆև (ԲԿՄԱ Մոսկվա)
Պաշտպաններ – Մաքսիմ Օսիպենկո («Ռոստով»), Գեորգի Ջիքիա («Սպարտակ Մոսկվա»), Մոյզես Բարբոսա (ԲԿՄԱ Մոսկվա), Դուգլաս Սանթոս («Զենիթ»)
Պաշտպաններ – Վենդել («Զենիթ»), Ռուսլան Լատվինով («Սպարտակ Մոսկվա»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»)
Հարձակվողներ – Մալկոմ («Զենիթ»), Ֆյոդոր Չալով (ԲԿՄԱ Մոսկվա), Քուինսի Պրոմես («Սպարտակ Մոսկվա»)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, ՌՊԼ