Սպերցյանը պատմական ռեկորդներ է գրանցել «Կրասնոդարում»

Սպերցյանը պատմական ռեկորդներ է գրանցել «Կրասնոդարում»

24/08/2025 - 20:34

Էդուարդ Սպերցյանը «Կռիլյա Սովետովի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում (6:0) մեկ գոլ խփելուց և երեք ասիստ կատարելուց հետո պատմական ռեկորդներ է գրանցել։

Opta-ի տվյալներով` Սպերցյանը «գոլ+ասիստ» ձևաչափով Պրեմիեր լիգայում դարձել է «Կրասնոդարի» պատմության մեջ ամենաարդյունավետ ֆուտբոլիստը։ Նա 73 (44 գոլ + 29 ասիստ) միավոր է հավաքել` գերազանցելով Ժոազինիոյի ռեկորդը (71)։

Ռուսաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը գրում է` Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սաներից առաջինն է, որը երեք ասիստ է կատարել «ցլերի» հիմնական թիմում։

Սպերցյանը «Կրասնոդարի» միայն երկրորդ ֆուտբոլիստն է, որն ասիստների հեթ-տրիկ է գրանցել ՌՊԼ-ում։

25-ամյա ֆուտբոլիստը ներքին առաջնությունում 6-րդ տուրից հետո գրանցած արդյունավետության տեսանկյունից նույնպես լավագույնն է դարձել «Կրասնոդարի» պատմության մեջ։ Ակումբի դեռ ոչ մի ֆուտբոլիստ Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետո 4 գոլ ու 7 ասիստ չէր կատարել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023