Սպերցյանը հաստատել է` «Կրասնոդարն» առաջարկ է ստացել իր տրանսֆերի համար 🎥
Մոսկվայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու երկրորդ տուրի խաղից (4:0) հետ «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը ճեպազրույցի ժամանակ խոսել է իր ապագայի մասին.
«Տեղափոխության մասին դեռ վաղ է խոսել, բայց ամեն ինչ լուրջ է։ Ակումբն առաջարկ է ստացել, և երբ վերադառնամ Կրասնոդար կզրուցեմ ակումբի նախագահի հետ, որոշում կկայացնենք»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անգլիայի Չեմպիոնշիփը ներկայացնող «Սաութհեմթոնը» 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար 12,5 միլիոն եվրո է առաջարկել «Կրասնոդարին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Չեմպիոնշիփ, Ռուսաստանի գավաթ, ՌՊԼ, Սաութհեմփթոն, տրանսֆերներ