Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի դեմ խաղը
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի թիմի դեմ կայանալիք ընկերական հանդիպումը, տեղեկացնում է «Матч ТВ»-ն։
«Էդիկը թեթև վնասվածք է ստացել։ Այժմ Հայաստանի հավաքականում որոշում են` վերադառնո՞ւմ է նա Ռուսաստան, թե՞ ոչ»,- հայտնել է «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը։
Հայաստան – Բելառուս հանդիպումը կկայանա մարտի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` ժամը 18:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բելառուսի հավաքական, Էդուարդ Սպերցյան, ընկերական-հանդիպումներ, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Մուրադ Մուսաև