Սպերցյանը լինելու է ՌՊԼ-ի Fantasy Football խաղի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներից մեկը
Հեղինակավոր Sports.ru կայքը ներկայացրել է, թե ինչ արժեքներ են ունենալու Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստները Fantasy Football խաղի 2023/24 մրցաշրջանում։
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նոր մրցաշրջանում լինելու է հանրահայտ խաղի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներից մեկն, ում արժեքը 9 մլն է։
Նախորդ մրցաշրջանի համեմատ` 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ավելացել է 1 միլիոնով։
Նշենք, որ, բացի Սպերցյանից, 9 մլն արժեք ունեն միայն Մալկոմը («Զենիթ»), Քուինսի Պրոմեսը («Սպարտակ Մոսկվա) և Ֆյոդոր Չալովը (ԲԿՄԱ)։
Հայազգի ֆուտբոլիստը ՌՊԼ-ի 2022/23 մրցաշրջանի ընթացքում Fantasy Football-ում վաստակել է 159 միավոր։
Հավելենք, որ «Լոկոմոտվի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը 2023/24 մրցաշրջանում լինելու է այն 8 պաշտպաններից մեկը, որոնց տրանսֆերային արժեքը Fantasy Football խաղում 6,5 մլն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2023/24 մրցաշրջան, Fantasy Football, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան, ՌՊԼ