Սպերցյանը բաց կթողնի Վրաստանի հավաքականի դեմ խաղերը
«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի` Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ի հանդիպումներին։
«Матч ТВ»-ի հաղորդմամբ` 24-ամյա ֆուտբոլիստի` Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Կռիլյա Սովետովի» դեմ խաղի (1:1) 69-րդ րոպեին ստացած վնասվածքն սպասվածից լուրջ է։
Սպասվում է, որ հայ կիսապաշտպանը խաղադաշտից կբացակայի նվազագույնը մեկ ամիս, հավանական է` ավելի շատ։
«Կրասնոդարն» առաջիկա օրերին պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա և կհայտնի ֆուտբոլիստի վնասվածքի տեսակն ու ապաքինման հստակ ժամկետը։
Հավելենք, որ Հայաստան – Վրաստան դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մարտի 20-ին Երևանում, իսկ պատասխան խաղը` մարտի 23-ին Թբիլիսիում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստան-Վրաստան, Հայաստանի-հավաքական, ՌՊԼ, Վրաստան-Հայաստան, Վրաստանի հավաքական