Սպերցյանը բաց կթողնի Կրասնոդարի առաջիկա հանդիպումը
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս կմրցի «Զենիթի» դեմ։
Ինչպես տեղեկացնում է «РБ Спорт»-ը, «ցլերի» կազմից հանդիպումը բաց կթողնի թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Աղբյուրի փոխանցմամբ` 22-ամյա ֆուտբոլիստը թիմի հետ չի մեկնել Սանկտ Պետերսբուրգ։
Նշվում է, որ «Կրասնոդարի» մարզաչական շտաբը որոշել է հանգիստ տալ Սպերցյանին` կապված ակումբի խիտ գրաֆիկի հետ։
Նշենք, որ հայազգի ֆուտբոլիստը ՌՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 25 խաղում դարձել է 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ «Զենիթ» – «Կրասնոդար» հանդիպումը կկայանա մայիսի 13-ին` Երևանի ժամանակով 17:30-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զենիթ, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, ՌՊԼ