Սպերցյանը ասիստ կատարեց! «Կրասնոդարը» ջախջախեց ԲԿՄԱ-ին` դուրս գալով Ռուսաստանի գավաթի ՊԼ-ի ուղու եզրափակիչ 🎥
«Կրասնոդարը» դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու եզրափակիչ։
Դիմակայության առաջին խաղում 1:3 հաշվով պարտվելուց հետո պատասխան մրցավեճում Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը «Օզոն Արենա» ստադիոնում 4:0 հաշվով ջախջախեց «բանակայիններին»։
«Ցլերից» հանդիպմանը մասնակցեց նաև թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը, որը 67-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Ժոաո Բատչիին։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 30 խաղում խփել է 12 գոլ, կատարել 14 ասիստ։
Պրեմիեր լիգայի ուղու եզրափակիչում «Կրասնոդարը» կմրցի «Դինամո Մոսկվա» – «Սպարտակ Մոսկվա» դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml