Սուրեսի դուբլը. Ինտեր Մայամին խոշոր հաշվով հաղթանակ է տարել 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 27-րդ խաղում «Ինտեր Մայամին» արտագնա խաղում 4:1 հաշվով հաղթել է «Չիկագո Ֆայրին»։
Հյուրերի կազմից փայլել է ուրուգվայցի աստղային հարձակվող Լուիս Սուարեսը, որը դուբլի հեղինակ է դարձել։
37-ամյա ֆուտբոլիստը ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում խփել է արդեն 16 գոլ ու լավագույն ռմբարկուների պայքարում 3-4-րդ տեղերը լիսում է «Լոս Անջելեսի» գանոնցի հարձակվող Դենիս Բաունգայի հետ։
Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմից մեկ գոլ էլ խփել է Ռոբերտ Թեյլորը, իսկ մրցակցի պաշտպան Թոբիաս Սալքվիսթը գրավել է սեփական դարպասը։ «Չիկագո Ֆայրից» աչքի է ընկել Գեորգիոս Կութցիասը։
«Ինտեր Մայամին» վաստակել է 59 միավոր և շարունակում է գլխավորել Արևելյան գոտու մրցաշարային աղյուսակը։ «Չիկագո Ֆայրը» 26 միավորով նույն գոտում 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր-Մայամի, Լուիս-Սուարես, Խերարդո Մարտինո, ՄԼՍ, Չիկագո Ֆայր