Սուպեր Սարգիսը գալիս է հավաքականը փրկելու (ծաղրանկար)
Հայաստանի ազգային հավաքականը հոմտեմբերի 12-ին և 15-ին Եվրո 2020-ի որակավորման փուլի շրջանակներում կհյուրընկալվի համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Ֆինալանդիայի հավաքականներին։
Այդ հանդիպումները ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և առաջատար Հենրիխ Մխիթարյանը։
Նրա բացակայության պայմաններում հավաքականին փրկելու է գալիս Սուպեր Սարգիսը` Սարգիս Ադամյանը։
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի վերջին խաղում հայ կիսապաշտապանը հեղինակեց իր առաջին գոլերը, դառնալով դուբլի հեղինակ «Բավարիայի» դեմ խաղում` հաղթանակ պարգևելով «Հոֆֆենհայմին»
# Հայաստանի-հավաքական, Սարգիս-Ադամյան