Լովրեն․ «Սա այն օրն է, երբ ֆուտբոլը դարձավ սոքեր»
Ինչպես գիտեք, եվրոպական 12 գրանդ ակումբներ ապրիլի 19-ին հայտարարել են Սուպերլիգա ստեղծելու մասին։
Այդ նորությանը յուրահատուկ կերպով է արձագանքել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» պաշտպան Դեյան Լովրենը՝ Twitter-ի իր էջում կատարելով․ հետևյալ գրառումը․
«Սա այն օրն է, երբ ֆուտբոլը դարձավ սոքեր»։
Նշենք, որ Հյուսիսային Ամերիկայում դասական ֆուտբոլին անվանում են սոքեր, որպեսզի չխառնեն ամերիկյան ֆուտբոլի հետ։
Հիշեցնենք, որ Դեյան Լովրենը 2014-2020 թթ․ հանդես է եկել «Լիվերպուլի» կազմում, որը նույնպես միացել է Սուպերլիգային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դեյան Լովրեն, Զենիթ, Լիվերպուլ, Սուպերլիգա