Սուպերլիգայի ղեկավարները մրցաշարի անցկացման նոր ձևաչափ են մշակել
Եվրոպական ֆուտբոլային Սուպերլիգան, որի ստեղծման մասին հայտարարվեց սույն թվականի ապրիլին, իր հիմադրման պահից ընդամեը 2 օր անց դադարեց գոյություն ունենալ` կապված նաև մրցաշարի անցկացման ձևաչափի հետ, քանի որ այն իր մեջ չէր ներառում որևէ մարզական սկզբունք։
Մրցաշարը չէր ենթադրում գլխավոր լիգայից նահանջ դեպի երկրորդ դիվիզիոն և հակառակը։ Այսինքն, մրցաշարի մասնակիցները գլխավոր լիգայում մշտական տեղ էին ունենալու։
Այդ ամենից ելնելով` Սուպերլիգայի ղեկավարները փոփոխությունների են ենթարկել մրցաշարի անցկացման ձևաչափը։
Wirtschaftswoche պարբերականին հաջողվել է մանրամասներ պարզել Սուպերլիգայի անցկացման նոր ձևաչափից։
Աղբյուրի փոխանցմամբ` այժմ մրցաշարը չի ունենալու մշտական անդամներ և բաց է լինելու բոլոր եվրոպական ակումբների համար։
Բացի դրանից, մրցաշարը բաղկացած է լինելու երկու լիգայից` բարձրագույն դիվիզիոն և երկրորդ դիվիզիոն, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած են լինելու 20-ական ակումբներից։
Հիշեցնենք, որ Սուպերլիգան ստեղծման պահին ուներ 12 հիմնադիր-ակումբ, սակայն նրա կազմում այժմ մնացել են միայն «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը» և «Յուվենտուսը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Յուվենտուս, Ռեալ Մադրիդ, Սուպերլիգա